Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյան

  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1940 թ. ապրիլի 3-ին, Բեյրութ, Լիբանան։

Ավազանի անունը՝ Արմեն:

Նախնական կրթություն՝ Աբգարյան ազգային վարժարանում:

1954-1958 թթ. - Անթիլիասի Դպրեվանք, Պեյթ Մերիի դպրեվանք, Բեյրութի ՀԲԸՄ Հովակիմյան-

Մանուկյան երկրորդական վարժարան:

1958 -1959թթ. - Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան:

1970 - 1974 թթ. - Փարիզի կաթոլիկ ինստիտուտ:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ

1967 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ․ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի::

1968թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ․ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի:

1970թ. մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ․ Սերովբե արքեպիսկոպոս

Մանուկյանի:

1982թ. - եպիսկոպոս` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2017թ.- արքության պատրիվ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1967-1968 թթ. - Ուսուցիչ Ռենսիի Դպրոցասեր վարժարանում:

1968 - 1975 թթ. - Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ:

1975 - 1980 թթ.  - Իսի Լե Մուլինոյի Ս․ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

1980-2007 թթ. - Հայրապետական Պատվիրակի փոխանորդն է Լիոնի շրջանում:

2007- 2013թթ. – Առաջնորդ Ֆրանսիայի Հայոց թեմի:

2007-2013թթ. - անդամ Գերագույն հոգևոր խորհրդի։

 

  • Աշխատություններ

«Յաղազս Գրիգոր Պլտեանի Քերթողութեան. Յատուածներ Սենեակի մասին» և «Մոտեցումներ»։